Հասարակություն
20:00 21/10/2021

ԱԱՏՄ տեսուչները ստւգայցեր են իրականցնում լաբորատորիաներում․ նշանակվել են տուգանքներ

ՍԱՏՄ-ը հայտնում է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրոնում են նաև բժշկական լաբորատորիաները։

«ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։
Լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են՝

• մարդկանց կուտակումները,

• դիմակ չկրելը,

• սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։

Տեսչական մարմինը լաբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։

Զգուշացում լաբորատոր ծառայություն մատուցող տնտեսավարողներին (այդ թվում՝ ՊՇՌ հետազոտություն իրականացնողներ լաբորատորիաներ)՝ Տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ