Ժամանց

Սաուդցի արքայազնի երազանքը․ անօդաչու տաքսիներ, ռոբոտներ ու գենամոդիֆիկացված մարդիկ

Սաուդյան Արաբիայի գահաժառանգը հավակնոտ ծրագիր ունի։ Նա ցանկանում է կառուցել Neom ֆուտուրիստական քաղաք։ Պլանը ցնցող է թափի և ցանկությունների առումով։

The Wall Street Journal-ը բացահայտում է որոշ մանրամասներ, թե ինչպիսին է լինելու ապագայի քաղաքը, որի վրա արքայազնը պատրաստ է ծախսել 500 մլրդ դոլար՝ ծածկելու 10 հազար քառակուսի մետր ժայռոտ անապատը։ Նա մտադիր է ներգրավել աշխարհի մեծագույն ուղեղներին ու լավագույն տաղանդներին՝ աշխատելու և ապրելու քաղաքում ու ստանալու ամենաբարձր աշխատավարձը։

Քաղաքի բնակիչները տեղաշարժվելու են անօդաչու տաքսիներով, իսկ ռոբոտները մաքրելու են նրանց տները։ Նրանց քաղաքը հետին պլան կմղի Սիլիկոնային հովիտը տեխնոլոգիաների ոլորտում, Հոլիվուդը՝ զվարճությունների և Ֆրանսիական Ռիվիերան՝ հանգստի ոլորտներում։ Այնտեղ կիրականացվի նաև գենետիկ մոդիֆիկացման նախագիծ՝ մարդկանց ավելի ուժեղ դարձնելու համար։

Այս գաղափարները ներկայացված են Boston Consulting Group, McKinsey & Co-ի խորհրդականների և Օլիվեր Ուայմանի գաղտնի փաստաթղթերի 2300 էջում, որոնք The Wall Street Journal-ը վերլուծել ու քննարկել է նախագծում ընդգրկված մարդկանց հետ հարցազրույցներում։

Թագաժառանգի հանձնարարությամբ՝ խորհրդականները ստեղծել են գիտական ֆանտաստիկայի և կորպորատիվ գաղափարների խառնուրդ։ Բայց տեղի ցեղերը բռնի կտեղահանվեն։ Դատական համակարգը, որը մշակվել է Latham & Watkins ընկերության կողմից, կնախատեսի դատավորների ենթարկումն անմիջապես թագավորին ու գործելու շարիաթի օրենքներին համապատասխան։

«Դա պետք է լինի ավտոմատացված քաղաք, որտեղ մենք կհետևենք ամեն ինչին»,- ասվում է փաստաթղթերում։ Սա քաղաք է, որտեղ համակարգիչը կարող է տեղեկացնել հանցագործությունների մասին։

Neom-ի նախկին աշխատակիցները և նախագծին ծանոթ մարդիկ ասում են, որ չգիտեն, թե պլանի որ մասը կդառնա իրականություն ֆինանսավորման ու տոխնոլոգիական սահմանափակումների պոտենցիալ խնդիրների պատճառով։

Նավթից ստացվող եկամուտների փոխարեն արքայազնը ցանկանում է, որ Սաուդյան Արաբիան արտադրի ապրանքներ և ծառայություններ, որոնք սաուդցիները այժմ գնում են արտասահմանում։

Բայց այն, որ 500 մլրդ դոլար ծախսվում է Neom-ի կառուցման համար ու միջոցներ չեն ներդրվում Սաուդյան Արաբիայի գոյություն ունեցող քաղաքների զարգացման համար, նշանակում է, որ արքայազնի ծրագիրը բավական հավակնոտ է։

Օտարերկրյա ընկերությունները վաղուց խուսափում են ներդրումներ անել արաբական երկրում։ Պատճառը երկրում ոչ թափանցիկ իրավական համակարգը, կոռուպցիան և սոցիալական սահմանափակումներն են, որոնք արգելում են ալկոհոլի օգտագործումը ու պահանջում, որ կանայք ուղևորությունների թույլտվություն ստանան տղամարդ հարազատներից։ Արքայազնը պարզել է, որ այդ կառույցներն այնքան են արմատավորվել, որ ավելի հեշտ է նոր քաղաք կառուցել, քան փոխել գոյություն ունեցողները։

«Neom-ի ստեղծումը՝ անկախ համակարգերով ու կանոններով, կապահովի լավագույն սպասարկումների հասանելիությունը առանց սոցիալական սահմանափակումների»,- ասել է նա Neom-ի տնօրենների խորհրդի առաջին նիստում։

Աղբյուրը՝ news.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ