Աշխարհ

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն օգնություն կտրամադրեն Սուդանին

Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները 3 մլրդ դոլարի չափով օգնություն կտրամադրեն Սուդանին, հաղորդում է Սաուդյան Արաբիայի SPA պետական տեղեկատվական գործակալությունը:

Գրանտը ներառում է Սուդանի կենտրոնական բանկում 500 մլն դոլարի չափով դեպոզիտ, իսկ մնացած մասը կտրամադրվի սննդամթերքի, դեղորայքի և նավթամթերքի տեսքով:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ երկրում շատ բարդ տնտեսական իրավիճակի ֆոնին մի քանի ամիս տևած բողոքի ցույցերից հետո, բանակը հեռացրել է իշխանությունից 30 տարի շարունակ Սուդանը ղեկավարող նախագահ Օմար ալ-Բաշիրին և ստանձնել պետության կառավարումը՝ ստեղծելով անցումային Ռազմական խորհուրդ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ