fbpx
Աշխարհ

Սաուդյան Արաբիան հայտնել է իր նավթատարի վրա հարձակման նպատակը

Սաուդյան Արաբիայում նավթային խողովակաշարի վրա անօդաչուների հարձակումն ուղղված է ոչ միայն այս երկրի դեմ, այլ նաև համաշխարհային տնտեսության: Այս մասին նշված է թագավորության կառավարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի նավթի և հանքային պաշարների նախարար Հալիդ ալ Ֆալիխը հայտնել էր, որ երկրի արևելքում նավթային հանքավայրերից արևմտյան ափի նավահանգիստ ձգվող նավթատարը հարձակման է ենթարկվել պայթուցիկով լցված անօդաչուներով, ինչի հետևանքով վնասվել են երկու պոմպակայաններ, իսկ նավթի մատակարարումը նավթատար դադարեցվել է: Եմենյան «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) նավթատարի վրա հարձակումից հետո թագավորությանը սպառնացել է առանցքային օբյեկտների վրա նոր հարձակումներով:

Երկրի կառավարությունը հայտարարել է, որ նավթատարների դեմ «վանդալիզմի ահաբեկչական գործողությունները» ուղղված են ոչ միայն թագավորության, այլև էներգետիկ պաշարների մատակարարումների անվտանգության և համաշխարհային տնտեսության դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ