fbpx
Աշխարհ

Սաուդյան Արաբիան սեփական «գրին քարտը» կստեղծի

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է բնակություն հաստատելու նոր ծրագիր: Այն նման է այլ երկրներում կիրառվող «գրին քարտ» համակարգին՝ ուղղված հարուստ և բարձր որակավորում ունեցող էմիգրանտներին դեպի իրենց երկիր գրավելուն։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Բնակություն հաստատելու սխեման ենթադրում է մշտական բնակության երկու տեսակ. մշտական՝ 800 000 սաուդյան ռիալով ($213 321,96) և երկարացման հնարավորությամբ մեկ տարի ժամկետով՝ 100 000 սաուդյան ռիալով ($26 665,24): Այն հաստատվել է Սաուդյան Արաբիայի կառավարոաւթյան կողմից անցած ամիս, սակայն միայն կիրակի հայտերը ներկայացնելու առցանց հարթակը բացվել էր հանրության համար:

Ծրագիրը թույլ է տալիս օտարերկրյա հանրությանը ազատորեն տեղաշարժվել, անշարժ ձեռք բերելու հնարավորություն ունենալ և բիզնես վարել թագավորությունում:

Այժմ ավելի քան 10 միլիոն էմիգրանտ է աշխատում և բնակվում Սաուդյան Արաբիայում այնպիսի համակարգի շրջանակներում, որը պահանջում է մուտքի արտոնագրի առկայություն, ինչպես նաև սաուդյան գործատուների կողմից հովանավորություն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ