Սաուդյան Արաբիան տարածաշրջանում լարվածություն է հրահրում իր ռազմականացված քաղաքականությամբ և ճգնաժամը սադրելով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Այս մասին հաղորդում է Mehr-ը:
Այդպիսով Մուսավին մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի այն մեղադրանքները, որոնց համաձայն՝ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման համար:
Նրա խոսքով՝ արքայազնի մեղադրանքները վկայում են Սաուդյան Արաբիայի սխալ մոտեցման մասին:
«Սաուդյան Արաբիան չի ընկալում տարածաշրջանային իրավիճակն ու շարունակում է իր ռազմականացված քաղաքականությունը, ճնգնաժամի ու լարվածության հրահրումը»,- հավելել է Մուսավին:
Նա նաև հույս է հայտնել, որ թագավորությունը ճիշտ ուղու վրա կկանգնի և նոր քաղաքականություն կվարի՝ հիմնված երկխոսության և փոխգործակցության վրա:
