fbpx
Աշխարհ
15:50 29/10/2019

Սաուդյան Արաբիայի արքայազնը շնորհավորել է Թրամփին ԻՊ ղեկավարին ոչնչացնելու առթիվ

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Արքայազնը շնորհավորել է նախագահին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու առթիվ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Գահաժառանգ արքայազնը շնորհավորել է նախագահին ԻՊ հիմնադիր և պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին պատասխանատվության ենթարկելու ԱՄՆ-ի հաջող առաքելության կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել գահաժառանգ արքայազնին Միացյալ Նահանգների հետ Սաուդյան Արաբիայի շարունակվող գործընկերության համար: Ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային և երկկողմ կարևոր հարցեր»,-նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, ամերիկյան ուժերի հարձակման հետևանքով սպանվել է Իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ