Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Ալի բին Մուհամմադ ալ Շահրանին։
Միրզոյանը նշել է, որ երկու տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հիմք է դարձել ջերմ հարաբերությունների զարգացման համար։
Ալի բին Մուհամմադ ալ Շահրանին շնորհակալություն է հայտնել պաշտոնական այս այցի ընթացքում հայկական կողմի ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար՝ վստահություն հայտնելով, որ այն իր ներդրումը կունենա երկու երկրների միջև համագործակցության և բարեկամության զարգացման գործում:
Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և գործարար կապերի խթանման ուղղությամբ։

