fbpx
Աշխարհ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ստանձնել է լրագրողի սպանության պատասխանատվությունը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հայտարարել է, որ ստանձնում է Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության պատասխանատվությունը, քանի որ սպանությունը տեղի է ունեցել իր կառավարման օրոք: Այս մասին հաղորդում է PBS գործակալությունը:

Արքայազնը նշել է, որ դա տեղի է ունեցել իր կառավարման օրոք․ դրա համար էլ ամբողջ պատասխանատվությունն իր վրա է ընկնում:

Այն հարցին, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ առանց նրա իմացության, արքայազնը հայտարարել է, որ իր թագավորությունում կա երեք միլիոն ծառայող և քսան միլիոն հպատակ, այդ թվում նաև՝ պաշտոնյաներ, ովքեր ունեն կառավարական օդանավերի հասանելիություն:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ