fbpx
Աշխարհ

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել բանակում

Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլատրել են կանանց ծառայել երկրի զինված ուժերում։ Այս մասին հայտնում է Asharq al-Awsat-ը։

Ինչպես փոխանցում է պարբերականը, այսուհետ կանայք կկարողանան ծառայել բոլոր զորատեսակներում՝ շարքայինից մինչև սերժանտ կոչումներով։

Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական պաշտպանության գործողությունների կենտրոնի նախկին ղեկավար Հասան աշ Շահրին թերթին տված մեկնաբանություններում այս որոշումն անվանել է առաջադեմ քայլ ճիշտ ուղղությամբ։ Նրա տեսակետով՝ ԶՈւ-ում կանանց համար լայն հնարավորություններ են բացվում։

Մինչև վերջերս Սաուդյան Արաբիան ոչ միայն աշխարհում ամենափակ արաբական երկիրն էր համարվում, այլև ամենապահպանողականը կանանց առումով։ Սաուդյան հասարակությունը նրանցից պահանջում էր հավատարմություն պահպանել պուրիտանական իսլամի նորմերին։ Թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի և նրա որդու՝ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի իշխանության գալով իրավիճակն արմատապես փոխվել է։ Առաջընթացի գլխավոր շարժիչ ուժը «Տեսլական-2030» ծրագիրն է՝ տնտեսական և սոցիալական բարեփոխումների համալիր, որոնք, մասնավորապես, վերաբերում են կանանց դրությանն ու թույլ տալիս նրանց դառնալ հասարակության լիարժեք անդամներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ