ՏՏ

Սաուդյան Արաբիայում կկառուցվի աշխարհում ամենաերկար Hyperloop մայրուղին

Սաուդյան Արաբիայում կկառուցեն աշխարհում ամենաերկար մայրուղու թեստային հատվածը Hyperloop տրանսպորտային համակարգի համար։ Virgin Hyperloop One ընկերությունն արդեն համապատասխան պայմանագիր է կնքել երկրի իշխանությունների հետ: Այս մասին գրում է Arab News պարբերականը, որի տվյալներով՝ համապատասխան բանակցությունները սկսվել էին դեռ 2018-ին, տեղեկացնում է Planet-today-ը։

Թեստային մայրուղու երկարությունը Hyperloop վակուումային գնացքների համար կկազմի 35 կիլոմետր։ Մայրուղին կկառուցվի Ջիդայի հյուսիսի գիտահետազոտական համալիրից ոչ հեռու, այստեղ կուսումնասիրվեն «Հիփերլուպ» տեխնոլոգիայի հեռանկարները։

Թեստային ուղու հայեցակարգը ենթադրում է հերմետիկ թունելի շինարարություն Hyperloop պարկուճի համար, որոնք կարագանան մինչեւ 1200+ կիլոմետր։ Այսինքն, խոսքը տրանսպորտային միջոցի մասին է, որը մոտավորապես տասն անգամ ավելի արագ է, քան ժամանակակից արագընթաց գնացքները։ Ուղեւորները կկարողանան Էր Ռիադից Ջիդա հասնել ընդամենը 76 րոպեում, այլ ոչ թե տասը ժամից, ինչպես հիմա է։ Այսքան սրընթաց ճանապարհորդությունները կարող են փոխել մեծ թվով մարդկանց կյանքը։

Տեղեկացնենք նաև,որ Hyperloop-ը տրանսպորտային համակարգ է, որի հայեցակարգը առաջարկել է հայտնի միլիարդատեր եւ գյուտարար Իլոն Մասկը։ Hyperloop-ի թեստային տեղամասերն արդեն կառուցվել են եւ գործում են ամերիկյան Լաս Վեգասում, գումարած «Հիփերլուպ» թունելը Վաշինգտոնի եւ Բալթիմորի միջեւ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ