fbpx
Աշխարհ

Սաուդյան Արաբիայում պարետային ժամ է հայտարարվել

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը երկրում երեք շաբաթով պարետային ժամ է հայտարարել:

Երկրում սահմանվել են  որոշակի արգելքներ, որոնք ուժի մեջ են մտնելու մարտի 23-ից: Սահմանվել է փողոց դուրս գալու արգելք, որը երեկոյան 7-ից մինչև առավոտյան 6-ը 21 օր ժամկետով գործելու է:

Պարետային ժամը վերահսկվելու է երկրի ՆԳՆ-ի կողմից:

Այս մասին հայտնում է Թագավորության SPA լրատվական գործակալությունը:

Հայտնենք, որ Սաուդյան Արաբիայում գրանցվել է կորոնավիրուսի 500 դեպք: Երկրում հետաձգվել են բոլոր հանգստի և մարզական միջոցառումները, նախատեսված գագաթնաժողովները և գիտաժողովները, իսկ միջազգային օդային հաղորդակցությունները մարտի 15-ից 2 շաբաթով դադարեցվել է:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ