Օգոստոսի 10-ին Մոսկվայի Սախարովի պողոտայում տեղի ունեցած ազատ ընտրությունների պահանջով ակցիային «Սպիտակ հաշվիչ» շարժման տվյալներով՝ մասնակցել են շուրջ 49,9 հազար մարդ: Այս մասին հայտնում է ՄԵդուզան: Նշվում է, որ սա երկու անգամ ավելի է նախորդ ակցիային մասնակցածների քանակից:
Հաղորդվում է, որ ակցիային, չնայած Մոսկվայի քաղաքապետարանի նախազգուշացումներին, հանդես են եկել մի շարք կատարողներ: Հանրահավաքն ավարտվել է առանց խոշոր պատահարների. դրա ավարտին շատ մասնակիցներ գնացել են զբոսնելու Մոսկվայի կենտրոնում:






