Քաղաքականություն

8 մլն դրամանոց մատանի, Range Rover Sport ավտոմեքենա, 56 մլն դրամ, 95 հազար դոլար. Իշխան Սաղաթելյանի ունեցվածքը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը 10 անշարժ գույք ունի: Նրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Երևանում ունի 2 բնակարան, իսկ Գեղարքունիքի Գեղամավան համայնքում՝ 8 հողամաս: Անշարժ գույքերից 9-ը համատեղ սեփականություն են:

Որպես շարժական գույք Սաղաթելյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա՝ 2009 թվականի արտադրության «Range Rover Sport 5.0»: Նա ունի 8 մլն դրամանոց մատանի:

Վերջին 1 տարում «Հայաստան» դաշինքի 2-րդ համարը 791 հազար 704 դրամ եկամուտ է ստացել «Նավասար» ընկերությունից՝ որպես աշխատավարձ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ