fbpx
Աշխարհ

Սկանդալների ֆոնին հրաժարական է տվել Ճապոնիայի արդարադատության նախարարը

Ճապոնիայի արդարադատության նախարար Կացույուկի Կավաին սկանդալի պատճառով հինգշաբթի հրաժարական է ներկայացրել: Իր որոշման մասին լրագրողներին հայտնել է անձամբ Կավաին:

Նա շեշտել է, որ տեղյակ չէր ընտրական օրենսդրության խախտումներին, որում մեղադրում են իրեն և իր կնոջը, և խոստացել է բազմակողմանի ներքին հետաքննություն կատարել իր նախընտրական շտաբում և կնոջ շտաբում, որը խորհրդարանի վերին պալատի պատգամավոր է:

«Բայց մինչ հետաքննություններն ընթանալու են, այս ամբողջ իրավիճակը կարող է խանգարել այնպիսի կարևոր գերատեսչության աշխատանքին, ինչպիսին արդարադատության նախարարությունն է, ինչն անթույլատրելի է: Ես պատասխանատվություն եմ ստանձնում որպես նախարար, բայց ոչ որպես քաղաքական գործիչ»,- շեշտել է նա՝ հավելելով, որ չի պատրաստվում հրաժարվել խորհրդարանի ստորին պալատի պատգամավորի մանդատից:

Ճապոնիայի արդարադատության նախարարի շուրջ սկանդալը սկսվել է այս շաբաթ, երբ շաբաթաթերթերից մեկում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ նա և նրա կինը, որը Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից խորհրդարանի վերին պալատի պատգամավոր է, իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ օրենսդրությունը խախտել են իրենց շտաբի միջոցները ոչ նպատակային ծախսելու ճանապարհով: Մասնավորապես՝ հաղորդվում էր, որ նրանք մեծացրել են քարոզարշավի որոշ վարձված անձնակազմի վճարումները: Նրանց նաև մեղադրել են ընտրողներին մանր կաշառք տալու մեջ. հաղորդվում էր, որ իրենց տարածքների ընտրողներին նվիրել են սննդամթերքի բանջարեղենային լրակազմեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ