fbpx
Զինված Ուժեր
06:00 13/02/2020

ՍԴ 7 դատավորին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն մի զինվորի կյանքի չափ արժեք չունի․ Էդիկ Բաղդասարյան

ՍԴ 7 դատավորին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն մի զինվորի կյանքի չափ արժեք չունի․ Էդիկ Բաղդասարյան

2020 թվականին մեր բանակում 12 զինվոր է զոհվել։ Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

«Չպարզված հանգամանքներ են նշվում նախարարության հաղորդագրություններում։ Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարները լուռ են, նախագահը լուռ է, Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները լուռ են, վարչապետը խոսում է, բայց այս թեմայով լուռ է։

Հիմա ազգովի ինչ ենք քննարկո՞ւմ, Սահմանադրական դատարանի 7 դատավորներին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն։ Իսկ դա հաստատ մի զինվորի կյանքի չափ արժեք չունի»,-գրել է Էդիկ Բաղդասարյանը։

2020 թվականին մեր բանակում 12 զինվոր է զոհվել։ Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից։ Չպարզված հանգամանքներ են նշվում…

Gepostet von Edik Baghdasaryan am Mittwoch, 12. Februar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ