Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են, այսպես չի լինի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։
«Մենք էլ ընտանիք ունենք, շատ ծանր է այս վիճակը։ Պետք է հարգել պետական ինստիտուտը»,-նշեց նա։
Ֆելիքս Թոխյանի խոսքով՝ իրենց համար ծանր է ՍԴ դատավորների հասցեին հայոհանքներ լսելը:
Նա ասաց, որ վերջին 6 ամիսների ընթացքում իրենց մասին ինչ ասես գրում են, օրենքն էլ իրենց արգելում է պատասխան տալ։
«Մեզ կարելի է մեղադրել, որ մեր արած գործը ժողովրդին լավ ցույց չենք տվել։ Եթե մեր բոլոր գործերը բանավոր անեինք, ամեն անգամ ինձ չխոշտանգեիք։ Մեկ-մեկ ամաչում եմ՝ որոշ լրատվամիջոցների փրկել ենք սնանկացումից… որոշման նախագծի վրա ես էլ եմ աշխատել։ Բայց ոչ ոք չի ասում, որ դա արել է ՍԴ-ն։
Սեփականության իրավունքի հետ կապված Հյուսիսային պողոտայի, որոշ մարդիկ մինչև հիմա Հյուսիսային պողոտայի հաղթանակների հաշվին ապրում են։ Մի անգամ չասեցին, որ Եվրոդատարանում հաղթել են, որովհետև ՍԴ-ն այդպիսի որոշում է կայացրել։ Վերջին 6 ամիսների ընթացքում մեր մասին ինչ ասես գրում են, օրենքն էլ մեզ արգելում է պատասխան տալ»,- ասաց ՍԴ դատավորը։