fbpx
Իրավական

ՍԴ-ի որոշումից դժգոհ քաղաքացիները շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն

Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման հրապարակումից հետո ՍԴ բակում իրավիճակը լարվեց։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները շնորհավորում էին Լևոն Քոչարյանին, իսկ Քոչարյանին կալանքից ազատելու  դեմ հանդես եկող քաղաքացիները դժգոհություն էին հայտնում, նրանք Ռոբերտ Քոչարյանի հեռացող աջակիցների հետևից տարբեր վանկարկումներ էին անում։

Իշխանության աջակիցները հայտարարեցին, որ շարժվում են Գլխավոր դատախազության դիմաց։

«Մենք ինֆորմացիա ունենք, որ Գլխավոր դատախազությունը հիմա պետք է որոշում կայացնի, թե կատարում է արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը։ Մենք այստեղից շարժվելու ենք Դատախազություն, որպեսզի պահանջենք մեր երկրի հանցագործին ՍԴ–ի որոշմամբ ազատ չարձակել։ Մենք թույլ չենք տալու, որ ինչ–որ մեկը ծախվելով որոշումներ կայացնի»,–նշեց Ջիվան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն՝ Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ