Քաղաքականություն

ՍԴ-ն հրաժարվեց դառնալ ժողովրդի իշխանության պաշտպանը․ Բաբաջանյան

Գործող Սահմանդրական դատարանը հրաժարվեց դառնալ ժողովրդի իշխանության դաշնակիցը, ժողովրդի իշխանության պաշտպանը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Հայաստանում հաստատված սահմանադրական ճգնաժամը ոչ միայն չհաղթահարվեց, այլ ավելի խորացավ՝ սոսկ դերակատարների անունների փոփոխությամբ։ Իսկ դա նշանակում է, որ մեր՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար պայքարողներիս նպատակը էլ ավելի է բյուրեղանում և մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը՝ այդ բարեփոխումները կյանքի կոչելու համար», – գրում է Բաբաջանյանը։

Նա նշում է, որ արդեն փաստորեն ոչ թե Սահամանդրական դատարանի հետ, այլ ի հեճուկս Սահմանադրական դատարանի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ