ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, դրա համար մենք ձեռնպահ ենք․ Գագիկ Ծառուկյան

Հրապարակող՝

gagik tsarukyan – Edited

Ամենադիտվածներ

Հանրաքվեի գաղափարին մենք կողմ ենք եղել. Միքայել Մելքումյանը ելույթ ունեցավ, ասաց, որ պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկենք, իրավական կողմը պահենք, սպասում էինք արձագանքի, քանի որ արձագանք չեղավ, չմասնակցեցինք քվեարկությանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե ԲՀԿ-ն «այո»-ի ճամբարո՞ւմ է լինելու, թե «ոչ»-ի, Ծառուկյանը պատասխանեց, որ իրենք հիմա քաղխորհրդի նիստ կհրավիրեն, կքննարկեն և կհայտարարեն:

«Մեզ մոտ այդպես միաձայն չէ: Եթե ես հիմա իմ անձնական տեսակետը հայտնեմ, կխանգարեմ մեր քաղխորհրդի անդամներին, պատգամավորներին, համակիրներին, որ եթե Ծառուկյանն ասել է, ուրեմն այդպես պետք է լինի: Ես բոլորին պետք է լսեմ, մեծամասնությունն ինչպես ասի, այդպես էլ կլինի»,-հավելեց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ հնարավո՞ր է «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների հետ ԲՀԿ-ն դիմեն ՍԴ և վիճարկեն հանրաքվե նշանակելու որոշումը, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց. «Քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, դրա համար մենք ձեռնպահ ենք մնացել»:

Ծառուկյանը նշեց, որ հանրաքվեի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել։

«Ոչ առաջարկ է եղել, ոչ էլ հանդիպել ենք»,-ասաց նա։

Ամենաթարմ