fbpx
Քաղաքականություն

Պատիվ ունեմ դաշինքը ևս կդիմի ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել արտահերթի արդյունքը

Հունիսի 28-ին «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Արձանագրված բոլոր խախտումները, որոնք վերաբերում են ազատ, արդար ընտրություններ անցկացնելուն, խոչընդոտելուն, կներկայացվեն, այդ թվում՝ վարչական ռեսուրսի կիրառումը, շրջիկ խմբերի կիրառումը, ատելության խոսքը, Հանրային ՀԸ եթերաժամանակի ոչ հավասար տրամադրումը»։

Հիշեցնենք, որ երեք քաղաքական ուժեր՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ դիմումներ էին ներկայացրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնք, սակայն մերժվել էին։

Ըստ օրենքի՝ Սահմանադրական դատարան կարելի է դիմել ընտրությունների ամփոփումից հետո 5 օրյա ժամկետում և նրա խոսքով, իրենք մինչև վերջնաժամկետը կդիմեն ու կհայտնեն այդ մասին հանրությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ