fbpx
Իրավական

ՍԴ փոխնախագահը Ստրասբուրգում մասնակցել է ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր
Սիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հունվարի 31-ին Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանը և ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին: Այս մասին տեղեկացնում են ՍԴ աշխատակազմից:

Միջոցառումներին մասնակցել են ԵՄ և ԵԽ անդամ տարբեր երկրների բարձր դատարանների, պետական, տեղական իշխանությունների և միջազգային տարբեր ատյանների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ:

Հանդիսավոր արարողությանը ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՄԻԵԴ-ի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը և Իռլանդիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ պարոն Ֆրանկ Կլարկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ