fbpx
Հասարակություն

ՍԴ-ում էլ ունենք դատավոր, որ գրանցված է, բայց փաստացի գործի չի գնում․ Գուրգեն Բաղդասարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Ազգային ժողովում հայտարարեց, որ 129 դպրոցներում արձանագրվել են դեպքեր, երբ տնօրենների ծանոթները գրանցված են եղել որպես աշխատող, բայց աշխատանքի չեն ներկայացել։ Այս հիշատակումից հետո ԼՀԿ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը դեպքերը պրոյեկտեց Սահմանադրական դատարանի վրա։

«Հիմա Սահմանադրական դատարանում էլ ունենք դատավոր, որ գրանցված է, բայց փաստացի գործի չի գնում։ Էդ հարցը ո՞նց է լուծում ստանալու»,- արդարադատության նախարարին այսօր Ազգային ժողովում հարցրեց պատգամավորը։

Արդարադատության նախարարն ասաց, որ սա իր ներկայացրած նախագծի հետ կապ չունի, և ինքը չի տիրապետում փաստական հանգամանքներին։ Իսկ եթե այդպիսի հարց կա, ապա ըստ նախարարի, Ազգային ժողովը կարող է այդ հարցին ընթացք տալ։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ արդեն տևական ժամանակ աշխատանքի չի ներկայանում Սահմանադրական դատարանի «ամենաթարմ» անդամը՝ Վահե Գրիգորյանը, որը պնդում է, որ ինքը պետք է ղեկավարի կառույցը Հրայր Թովմասյանի փոխարեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ