Իրավական

ՍԴ որոշ անդամներ մասնակցել են Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի քննարկումներին

Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը չի կարծում, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի վերջին որոշման մեջ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներում կարող է 35-րդ հոդվածի համատեքստում՝ Քոչարյանի մեղադրանքի կարճման, քրեական վարույթի դադարեցման կամ քրեական հետապնդման դադարեցման հիմք լինել:

Փաստաբան Կարապետ Բադալյանը ՍԴ որոշման հրապարակումից հետո կարծիք էր հայտնել, ըստ որի, հավանականությունը մեծ է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի: Սակայն, «Առավոտ»-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանը բացառում է դրա համար հիմքերը:

ՍԴ-ն նախօրեին հրապարակեց որոշման եզրափակիչ հատվածը, ըստ որի. «Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողներին այդ առնչությամբ ասել է. «…ՀՀ Քր.Դատ օրենսգրքի 35-հոդվածը, այնքանով, որքանով չի նախատեսում որևէ նորմ, կարգավորում հատուկ պաշտպանության միջոցներով օժտված պաշտոնատար անձանց համար, ինչպես, օրինակ, գործառութային անձեռնմխելիությամբ օժտված է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դրանով հակասահմանադրական է, Սահմանադրությանը հակասող և անվավեր: …35-րդ հոդվածը վերաբերվում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին»: Նրա ասելով՝ կալանավորումը, որ կիրառվել է մի քանի անգամ, խախտել է 2-րդ նախագահի անձնական ազատության իրավունքը:

Սեդա Սաֆարյանն ասում է. «Երբ նայում եմ քրեական դատավարության 35-րդ հոդվածը՝ իրենց նշած սահմանադրական նորմերի հակասահմանադրականությունից ենթադրվող հակասահմանադրականության խնդիրն են դնում՝ ո՛չ անձեռնմխելիության, ո՛չ էլ անձի ազատության սահմանափկում առկա չէ: Այս որոշումը հասկանալի չէ իր մի շարք հիմքերի առումով: Ես չեմ կարող հասկանալ 35-րդ հոդվածում ի՞նչ կետ կարող են մտցնել, ի՞նչ փոփոխություն կարող է մտցվել, որ դա էական լինի Ռոբերտ Քոչարյանի համար: Սահմանադրական դատարանը պետք է ինքը մեկնաբանությունը տա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ