fbpx
Զինված Ուժեր

ՍԴ-ն Արմեն Սարգսյանից որևէ դիմում չի ստացել

Սահմանադրական դատարանը որևէ դիմում չի ստացել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։

Այս մասին ՍԴ-ից հայտնել են Civic.am-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետը նախագահին առաջարկություն է ներկայացրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու, որը նախագահը առարկություններով ուղարկել էր վարչապետին, այնուհետև վարչապետը կրկին առաջարկը հետ էր ուղարկել նախագահին։

Այդ պահից սկսած տեղեկություններ էին շրջանառվում, որ նախագահը դիմելու է ՍԴ՝ Գասպարյանին ազատելու առաջարկության համապատասխանությունը Սահմանադրության ստուգելու համար։

Աղբյուրից հայտնում են, որ նրանց փորձել են նաև կապ հաստատել նախագահի աշխատակազմի հետ, որպեսզի հասկանան՝ նախագահն այնուամենայնիվ ստորագրե՞լ է առաջարկը, թե՞ ստեղծված իրավիճակին այլ ելք է գտել, բայց իրենց զանգերը մնացել են անպատասխան։

Նշենք, որ ՍԴ դիմելու համար նախագահն ուներ 3 օր, որն ավարտվել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ