fbpx
Իրավական

ՍԴ-ն հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վերաբերյալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ի պատասխան մի շարք հարցումների ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։

Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում»:

https://www.facebook.com/567973740326111/photos/a.575009379622547/686161671840650/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ