fbpx
Սպորտ

13:25 13/8/2019

Սեբաստիան Ֆետելը 2020-ին կարող է վերադառնալ Ռեդ Բուլ․ El Confidencial

Իսպանական El Confidencial պատբերականի լրագրողները կարծում են, որ «Ռեդ Բուլ»-ի նորեկ Ալեքսանդր Ալբոնը 2020թ-ին անհաջող ելույթ ունենալու դեպքում իր տեղը կզիջի «Ֆեռարի»-ի պիլոտ Սեբասդյան Ֆետելին։

Ըստ աբյուրի՝ Ալբոնի ձախողման դեպքում «Ռեդ Բուլը» չի վերադառնա իր նախկին մրցարշավորդներին՝ Դանիիլ Կվյատին, Պիեր Հասլին, Դանիել Ռիկարդոյին կամ Կարլոս Սաինսին։

Նշանակում է, որ ավստրիական թիմը կդիտարկի Սեբաստյան Ֆետելին, որին հնարավորություն կընձեռվի դառնալու Մաքս Ֆերստապենի գործընկերը 2020-ին։

Հիշեցնենք, որ Ալբոնի տեղափոխության մասին «Ռեդ Բուլը» պաշտոնապես հայտնել է օգոստոսի 12-ին։ Վերջինս թիմ է եկել Պիեր Հասլիի փոխարեն։

Հասլի կդառնա Դանիիլ Կվյատի գործընկերը «Տորո Ռոսո»-ում։

Վերեվ