Լրագրող Արիել Հելվանին իր Twitter-յան էջում հայտնել է, որ UFC մարտիկ Հենրի Սեխուդոն հրաժարվել է իր չեմպիոնական տիտղոսներից մեկից։
«Սեխուդոն այլևս չի համարվում UFC-ի ամենաթեթև քաշային կարգում չեմպիոն։
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա չի պատրաստվում պաշտպանել իր տիտղոսը մոտ ժամանակներս, UFC-ում որոշեցին կազմակերպել Ջոզեֆ Բենավիդեսի և Դեյվիսոն Ֆիգերեդոյի մենամարտը։
Նրանք փետրվարի 29-ին կկռվեն տիտղոսի համար։ Չէ որ Սեխուդոն հրաժարվել է տիտղոսից», – գրել է լրագրողը։
Նշենք, որ Սեխուդոյին է պատկանում նաև UFC-ի թեթև քաշային կարգի գոտին։