fbpx
Քաղաքականություն

Կուսակցականացված մամուլի ու սեկտանտ քարոզիչների համար գոյություն չունի պատասխանատվության զգացում

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Դավիթ Սանասարյանի պաշտոնավարման ընթացքում տարածվող տեղեկատվություններին:


«Երբ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես չէին սառեցվել, ամենօրյա ռեժիմով Դավիթի մասին ինչ ասես կարդում էինք. թանկարժեք կոստյում, թանկարժեք մեքենա,սրան հովանավորեց, նրան ահաբեկեց, մի խոսքով իսկ եւ իսկ օդիոզ իշխանավոր։

Բա հիմա ինչի՞ չեք գրում, որ այդ ամենը սուտ էր, որ նա պաշտոն ունենալու ժամանակ էլ ու հիմա էլ ապրում է համեստ կյանքով, որ այն ժամանակ ձեր բոլոր գրածները եղել են զրպարտություն, կրել են քաղաքական չարախոսության բնույթ,եւ այլ, եւ այլն։

Այս ամենի մասին խոսեցի, որովհետեւ հերթական անգամ պետք է փաստենք, որ հայաստանյան այսպես կոչված կուսակցականացված մամուլի ու սեկտանտ քարոզիչների համար գոյություն չունի պատասխանատվության զգացում, որից այն կողմ իրեն հարգող որեւէ արհեստավարժ չի անցնի։ Սա պետական դավաճանության ամենակարճ ճանապարհն է, անկախ այն հանգամանքից գիտակցված է արվում , թե անգիտակցված։


Ես ազատ ու չգրաքննվող մամուլի հավատավոր կողմնակից եմ, բայց այդ մամուլը քաղաքական ու դրանից բխող օրենսդրական առումով պետք է բերել սոցիալ-մշակութային բարձր չափանիշների վրա, որն էլ կապահովի տեղեկատվական ազատ մրցակցության դաշտ»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3261480770612972

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ