Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանի «Կոլումբուս Քրյուն» MLS-ի հերթական տուրում հյուրընկալվել է «Նեշվիլին» ու ոչ-ոքի՝ 1-1 ավարտել հանդիպումը։
Սելարայանին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ ու բացել հանդիպման հաշիվը 75-րդ րոպեին։
Բացի դա, հայազգի ֆուտբոլիստը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ։
Նշենք, որ Սելարայանը MLS-ի այս մրցաշրջանում արդեն իր 28-րդ հանդիպումն է անցկացնում, որոնց ընթացքում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
The dummy 👌
THE FINISH 🎯#Crew96 | @Lucazelarayan31 pic.twitter.com/IMCdjyjXR1— The Crew (@ColumbusCrew) October 21, 2021