Աշխարհ

Սեմերիկով․ «Նազարբաևի հրաժարականը չի ազդի ՀԱՊԿ ծրագրերի իրականացման վրա»

Ղազախստանի նախագահի պաշտոնից Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը չի ազդի ՀԱՊԿ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում է РИА Новости-ն:

«Ղազախստանի նախագահի փոփոխությունը չի ազդի համաձայնությունների և ծրագրերի իրականացման հետագա ընթացքի վրա, որոնք ավելի վաղ ընդունվել են ՀԱՊԿ-ում և այժմ իրագործվում են: Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ, եթե ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները կապված են միևնույն պայմանագրով»,- հարցադրում է հնչեցրել Սեմերիկովը՝ հավելելով, որ այնտեղ հստակ շարադրված են կողմերի պարտականությունները մեկը մյուսի հանդեպ։

Նրա խոսքով՝ Նազարբաևի հրաժարականը չի նշանակում, որ նրա ստորագրած որոշումներն անօրինական են դառնալու:

Նուրսուլթան Նազարբաևը, ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ, հայտարարել է նախագահի պարտականությունները վայր դնելու մասին: Նա նաև տեղեկացրել է, որ ղեկավարելու է Ղազախստանի Անվտանգության խորհուրդը:

Փաստացի, ինչպես նշում են փորձագետները, Նազարբաևը մնում է մեծ քաղաքականությունում, քանի որ իշխող “Նուր Օտան” կուսակցության ղեկավարն է մնում և ցմահ ղեկավարելու է Անվտանգության խորհուրդը, որի լիազորությունները մինչ այդ բավականին ընդլայվել էին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ