fbpx
Քաղաքականություն

Սեմերիկովը՝ Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որևէ երկրին գործընկերոջ, դիտորդի կամ անդամի կարգավիճակ տալու որոշումը կայացվում է կոնսենսուսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Անդրադառնալով Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու վերաբերյալ շրջանառվող լուրերին` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից որևէ դիմում չի ներկայացվել, և այդ հարցը չի քննարկվել:

«Որտեղի՞ց այդպիսի տեղեկություններ: Ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղից ասել է իր անձնական կարծիքը, և սկսվում է այդ հարցի քննարկումը: Հասկանում եք՝ դա սխալ է: Գոյություն ունեն ընթացակարգային կանոններ, պահանջներ, որոնք ընդունել են ՀԱՊԿ-ի անդամ երկրները և որոնք պետք է անխտիր կատարվեն: Միայն դրանից հետո կարող է քննարկվել կարգավիճակի հարցը»,- ասաց Սեմերիկովը:

Նա շեշտեց, որ հատկապես կարգավիճակի հարցը ընդունվում է կոնսենսուսը խիստ պահպանելով:

«Եթե չլինի ՀԱԿՊ անդամ երկրներից մեկի համաձայնությունը, բնականաբար, որոշում չի լինի: Դրա համար գոյություն ունի կանոնադրություն և պայմանագիր, որով և առաջնորդվում ենք: Դուք երևի մի քանի անգամ համոզվել եք. նույնիսկ տեսաք՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը ինչքան տևեց: Մինչև մենք կոնսենսուսի չեկանք և բոլոր անդամ երկրները չստորագրեցին, որոշումը չկայացվեց»,- հավելել է Սեմերիկովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ