fbpx
Սպորտ
10:39 08/02/2020

Սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուների հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բարեկարգել և արդիականացնել տարբեր շահառուների հետ փոխհարաբերությունների ձևաչափը:

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի նախաձեռնությամբ ՀՖՖ գրասենյակում, կայացավ սեմինար-հանդիպում՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցումների մասնակից պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի և ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուների միջև հաղորդակցության բարելավումը, փաստաթղթաշրջանառության նոր ձևաչափի ներդրումը, ավելի ինտենսիվ և ինտերակտիվ շփումներ ունենալու անհրաժեշտությունը։

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը կարևորեց նմանատիպ հանդիպումների անցկացումը, և նշեց, որ դրանք կրելու են շարունակական բնույթ։ Զարգարյանը նաև հույս հայտնեց, որ այսօրվա հանդիպումը կնպաստի ՀՖՖ-ի և ակումբների միջև ամենօրյա փոխհարաբերությունների՝ ավելի համակարգված և կանոնակարգված դառնալուն։

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ