fbpx
Քաղաքականություն

Սենատորը արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Էրդողանի հետ հանդիպումից հետո

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։ Այս մասին նա ասել է հեռուստատեսությամբ հեռարձակվող նիստի ժամանակ, փոխանցում է Fox News-ը։

«Ես հենց նոր հանդիպեցի Էրդողանի և նախագահ Թրամփի հետ և խոսեցի խնդիրների մասին, որոնց բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ներխուժման պատճառով։ Ես հույս ունեմ, որ Թուրքիան և Հայաստանը միասնականորեն կարող են միասին լուծել այդ խնդիրը»,-ասել է Գրեմը Սենատի։

Նա նշել է, որ սենատորները «չպետք է ո՛չ գունազարդեն, ո՛չ նորից գրեն պատմությունը»՝ հավելելով, որ դեմ է բանաձեւին «ոչ թե անցյալի, այլ ապագայի պատճառով»:

Նշենք, որ Լինդսի գրեմը Թրամփի մերձավոր դաշնակիցներից է։

Ըստ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կանոնների՝ ցանկացած սենատոր կարող է արգելափակել օրենսդրական նախաձեռնությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ