Սենատոր Էդվարդ Մարքին ուղերձով է հանդես եկել, որում ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու նրա վարչակազմի մտադրությունը՝ հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելու հետ կապված։
Սենատորը նշել է, որ արդեն վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Նրա խոսքով՝ շատերն են խոստացել անել դա, բայց չեն արել, ու հենց այս պատճառով նա ողջունել է Բայդենի վարչակազմին։
Մարքին հայտարարության վերջում նաև շնորհակալություն է հայտնել ամերիկահայ համայնքին՝ տասնամյակներ շարունակ մղած իրենց պայքարի համար։