fbpx
Աշխարհ

Սենատում լսումները լույս սփռեցին Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսին՝ ԼՂ իրավիճակի վերաբերյալ լսումների համար:

«Շնորհակալություն, սենատո՛ր Մենենդես, Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումների անցկացման համար։ Դա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որն Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,- կոնգրեսականը գրել է X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:

Լսումների ժամանակ Մենենդեսը նշել էր. «Նախագահ Ալիևն ասում է, որ ինքն «էթնիկ զտումներ չի կազմակերպում», բայց դա հենց այն է, ինչ նա անում է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ