fbpx
Աշխարհ

Սենատում ընթանում են Թրամփի իմփիչմենտի հարցով լսումները

Սենատում մեկնարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի հարցով լսումները․ ելույթով հանդես են գալիս նախագահի փաստաբանները: Այս մասին հաղորդում է BBC News-ը։

Փաստաբանները մեղադրում են դեմոկրատներին 2016-ի ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձի մեջ:

«Նախագահը ոչ մի սխալ բան չի արել»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչ, իրավաբան Փեթ Սիպոլոնեն:

Համաձայն նախապես սահմանված կանոնակարգի՝ Թրամփի պաշտպանությունը 3 օր ունի իր փաստարկները ներկայացնելու համար: Դրան նախորդել են դեմոկրատների ելույթները:

Հիշեցնենք, որ Թրամփը պատմության մեջ երրորդ նախագահն է, որի դեմ իմփիչմենտի ընթացակարգ է տեղի ունենում: Նրա դեմ երկու մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի քննչական աշխատանքները խոչընդոտելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ