fbpx
Աշխարհ

Սերբիայում հրաձգություն է տեղի ունեցել․ մահացել է ութ մարդ

Հինգշաբթի սերբական Մլադենովեց համայնքի Դուբոնա գյուղում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով ութի։ Այս մասին տեղեկացրել է Blic թերթը։ Թերթի տվյալներով՝ սպանվածների մեջ են 21-ամյա մի ոստիկան եւ նրա կրտսեր քույրը, որի տարիքը չի նշվել։ Մյուս զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Թերթի տվյալներով՝ կասկածյալը՝ 21-ամյա մի երիտասարդ, վիճաբանել է մարդկանց մի խմբի հետ Դուբոնայի դպրոցի բակում, տնից բերել է ինքնաձիգն ու կրակ բացել։ Հետո նա գնացել է իր հայրենի Շեպշին գյուղ, որտեղ նորից սկսել է կրակել։ Ենթադրվում է, որ երիտասարդը զինվորականի տղա է։ Նրան փնտրում է ոստիկանությունը, շրջանում հայտարարվել է «Վիխր» պլան։ Հատուկ ծառայությունների աշխատակիցների կարծիքով՝ նա թաքնվել է Շեպշինում։

Вечерне новости-ի աղբյուրների համաձայն՝ նա շրջապատված է, բայց չի համաձայնում հանձնվել ոստիկանությանն ու կրակում է ոստիկանների վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ