fbpx
Աշխարհ

Սերբիան կշարունակի ռազմական չեզոք քաղաքականություն վարել․ Վուչիչ

Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության քաղաքականություն վարել: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է չեխ պաշտոնակից Միլոշ Զեմանի՝ երկիր կատարած այցի ընթացքում:

Չեխիայի նախագահը սեպտեմբերի 11-ին այցով Բելգրադում է: Սերբական պետության ղեկավարի հետ հանդիպումից հետո նրանք համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել:

«Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության իր քաղաքականությունը, սա է Սերբիայի խորհրդարանի և ժողովրդի որոշումը: Կարծում եմ, որ սա Սերբիայի լավագույն որոշումն է, այդ կերպ մենք հոգ ենք տանում մեր, մեր երկնքի և հողի պաշտպանության մասին»,-հայտարարել է Վուչիչը:

«Սերբիան լավ հարաբերություններ և համագործակցություն ունի ՆԱՏՕ-ի հետ, մենք կշարունակենք պահպանել այդ հարաբերությունները, որպեսզի մեզ մոտ չկրկնվի 1999 թվականը (Հարավսլավիայի ռմբակոծությունները)»,-նշել է Սերբիայի նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ