fbpx
Աշխարհ

Սերբիան S-400-ներ գնելու մտադրություն չունի․ Վուչիչ

Սերբիան մտադիր չէ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնել։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Բելգրադի կողմից S-400 համակարգերի ձեռք բերման պարագայում ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին նախագահը պատասխանել է․ «Այն, ինչ ես տեսա, իսկապես տպավորիչ էր: Սակայն մենք որևէ մտադրություն չունենք գնելու S-400 համակարգեր, քանի որ այդքան գումար չունենք՝ հաշվի առնելով մայրուղիների կառուցումը, ինչպես նաև այլ բազմաթիվ այլ նախագծեր»:

Վուչիչը նաև հավելել է, որ այդպիսի զենք ունեցողի վրա ոչ ոք չի հարձակվի:

«Որտեղ S-400 կա, այնտեղ ո՛չ ամերիկացի և ո՛չ էլ այլազգի օդաչուներ չեն թռչում: Մենք կհզորացնենք մեր հակաօդային պաշտպանությունն այնպիսի կործանիչներով, որոնք պատժամիջոցների ցանկում առկա չեն»,-նշել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ