fbpx
Աշխարհ

Սերբիայի խորհրդարանը կողմ է ցմահ բանտարկություն մտցնելուն

Չնայած Եվրախորհրդի մարդու իրավունքների գծով բարձրաստիճան ներկայացուցչի քննադատությանը` սերբ օրենսդիրները քվեարկել են ցմահ բանտարկություն մտցնելու օգտին առանց պայմանական-ժամկետից շուտ ազատ արձակման իրավունքի՝ ծանր հանցանքների համար։ Այս մասին տեղեկացնում է AP-ը։

Սերբիայի խորհրդարանը հավանություն է տվել քրեական օրենսգրքի փոփոխությանը։ Մի քանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներ սակայն բոյկոտել են քվեարկությունը։

Նոր օրենսդրությունը նախատեսում է ցմահ բանտարկություն այնպիսի հանցանքների համար, ինչպիսիք են երեխայի սպանությունը կամ բռնաբարությունը, հղի կնոջ սպանությունը։ Դա այն խնդրագրի հետևանքն էր, որը ներկայացրել էր դեռահաս աղջկա հայրը. աղջիկը բռնաբարվել և սպանվել էր 2014 թվականին։

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Դունյա Միյատովիչը նախազգուշացրել է, որ օրենքը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, քանի որ չի նախատեսում պայմանական ազատման կամ դատավճռի վերանայման հնարավորություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ