fbpx
Աշխարհ

Սերենա Ուիլյամսը հայերեն է սովորում

Աշխարհահռչակ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայերեն է սովորում: Այդ մասին տեղեկացնում է Tennisworldusa-ը:

«Դանդաղ տեմպերով ամեն օր հայերեն եմ սովորում: Դա անում եմ, սակայն ոչ ամեն օր: Սխալ կլինի այդպես ասել: Սովորում եմ դանդաղ տեմպերով, ինչքան ժամանակը թույլ է տալիս: Երեկ Ալեքսիսը պատմում էր, թե ինչպիսին են հայերը, նրանց մշակույթը: Հայերից շատերն ինքնուրույն են, շատ են գործարարները: Այդ փաստը հաճելի է և հետաքրքիր: Ինչպես մի անգամ ասել եմ ամուսնուս և դստերս գործոնով պայմանավորված, ես ինձ զգում եմ որպես պատվավոր հայ: Բոլոր հայերը, որոնց հետ ես շփվում եմ, ասում են հպարտանում են ինձանով: Իսկապես շատ լավ է նոր և տարբեր մշակույթներ բացահայտելը»,- ասել է Ուիլյամսը:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ թենիսիստուհին ամուսնացած է Reddit սոցիալական ցանցի հիմնադիրի Ալեքսիս Օհանյանի հետ:

Աղբյուր ՝ yerkir.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ