fbpx
Քաղաքականություն
12:30 31/10/2019

Սերժ Սարգսյանը թող ավելի հաճախ խոսի՝ հիշեցնելու մարդկանց, թե ով է ինքը եղել․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Սերժ Սարգսյանը, ով հեռացավ նաև այն պատճառով, որ ասաց` էլ վարչապետ չի լինելու, հետո եղավ, ով որոշում կայացրեց ինքն իրեն կառավարական ամառանոցը նվիրելու, հետո ետ վերադարձրեց, ով մեկ գիշերվա մեջ մտավ ԵԱՏՄ` ասում է, որ ինքը որոշում փոխող չէ, հետո ասում է, որ զրույց է ունենալու հասարակության հետ շուտով:

Հա, Սերժ Ազատի՛չ, խոսիր-խոսիր, ավելի հաճախ խոսիր: Ու ամեն օր վախեցիր, ամեն օր»:

Ալեն Սիմոնյանը Ազատություն ՌԿ-ի հետ զրույցում նշել էր, Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ սուտ է խոսել։

«Սերժ Սարգսյանը ստախոս է։ Թող ավելի հաճախ խոսի, հիշեցնի բոլոր մարդկանց, թե ով է եղել ինքը, և ինչպիսին է եղել այն իշխանությունը, որը ինքը ներկայացրել է, և որի բեկորներն այսօր փորձում են մեզ քննադատել»։

Սերժ Սարգսյանը, ով հեռացավ նաև այն պատճառով, որ ասաց` էլ վարչապետ չի լինելու, հետո եղավ, ով որոշում կայացրեց ինքն իրեն…

Geplaatst door Alen Simonyan op Woensdag 30 oktober 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ