fbpx
Կառավարություն

Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են․ Մանե Գևորգյան

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է՝ այո, Իլհամ Ալիևի լեզուն երկարել է, որովհետև ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության և ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: ԵՎ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են:

«ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի 2020թ. հունիսի 26-ի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքներին ի պատասխան, հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.

Այո, Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետև ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության և ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: ԵՎ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են:

Հայաստանյան հայտնի կոռուպցիոներները, որոնք անցնում են հայտնի քրեական գործերով, քաղաքական հալածյալ են ինչպես Իլհամ Ալևի այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, ՀՀ Սահմանադրության մեջ տեղի ունեցած վերջին փոփոխությունները ապօրինի են ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, Հայաստանում դիկտատուրա է հաստատված ինչպես Ալիևի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Հայաստանում զանգվածային կոռուպցիա է տիրում ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ վարչապետի ընտանիքի անդամները ռեկետով են զբաղվում, ապօրինի հարստություններ են դիզում ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Սերժ Սարգսյանի կարծիքով, Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման գործարքները կասկածի տակ են դրվում ինչպես Իլհամ Ալիևի այնպես էլ Սերժ Սարգսյանի կողմից:

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը եւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օգտագործում են նույնական ստահոդ տեքստեր: Պետք է միայն ճշտել, թե այդ տեքստերը Իլհամ Ալիև՞ն է գրում Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների համար, թե Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները՝ Իլհամ Ալիևի համար: Համենայնդեպս, այս ողջ պատմության մեջ Ալիև և Սարգսյան ընտանիքների ընդհանուր հետաքրքրությունները ակնհայտ են:

Ի դեպ, հիմա Իլհամ Ալիևի լեզուն է երկարել, 2016 թվականին երկարել էին նրա ձեռքերը: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը վիզը ծուռ խոսում էր 80-ականների զենքերի մասին, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վիզը ծուռ խոսում է մեր առաջնագծի այնպիսի վիճակի մասին, որը ադրբեջանի զինուժին զրկում է գործելու հնարավորությունից:

Սերժ Սարգսյանը անդրադարձ է կատարել նաև ազգային-ապազգային դիսկուրսին, ինչպես նաև օգտագործել է Հայոց փառապանծ բանակի անունը: Ակնհայտ է, որ Հայոց փառապանծ բանակի սպաները տեսնում են, թե ինչ զենքերով էին իրենք պաշտպանում հայրենիքը 2017-ին, ինչ զենքերով են պաշտպանում հիմա, տեսնում են ինչքան աշխատավարձ էին ստանում 2017-ին, ինչքան աշխատավարձ են ստանում հիմա, զինվորները տեսնում են ինչ հագուստ ու կոշիկ էին հագնում 2017-ին, ինչ հագուստ ու կոշիկ են հագնում հիմա, ինչ սնունդով էին սնվում 2017-ին, ինչ սնունդով են սնվում հիմա, և ընդամենը սա բավարար է հասկանալու համար, թե որն է ազգային և որը ապազգային իշխանությունը:

Սեփական ժողովրդին թալանած ղեկավարը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, իրավունք չունի խոսել ազգային արժեքներից: Նա ավելի լավ է բացատրություն տա, թե որտեղից իրեն, իր ընտանիքի անդամներին հարյուրավոր միլիոն դոլարների կանխիկ միջոցները եւ ունեցվածքը: ԵՎ ինչու է նրա եւ նրա խմբի կողմից Հայաստանի կառավարման պատմությունը դարձել թալանի, կոռուպցիայի, խայտառակության պատմություն:

Ինչ վերաբերվում է սեփական կոռումպացված թիմին և հաճախորդներին քաղաքական լավատեսություն ներշնչելու ՀՀԿ նախագահի փորձերին, կարծում ենք պարոն Սարգսյանը քաղաքականության մեջ իր վերջին խոսքը ասել է 2018 թվականին (մեջբերում). «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» (մեջբերման ավարտ)»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4502968156394918&id=100000453356168

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ