Իրավական
11:01 29/01/2020

Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հունվարի 10-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր: Օրեր անց Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելւ, դրդելը, օժանդակելը), իսկ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Առավել մանրամասն՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ