fbpx
Իրավական

Սերժ Սարգսյանի եղբորորդին հրաժարվել է ցուցմունք տալ

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով երեկվա դատական նիստին հրապարկվեց տուժող Դավիթ Սիմոնյանի հոր՝ վկա Աշոտ Սիմոնյանի նախնական ցուցմունքը։ Սիմոնյանը գտնվում է Միացյալ Նահանգներում, այդ իսկ պատճարով նրա ներկայությունը դատարանում ապահովել չի ստացվել։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Հայկ Սարգսյանը կրակել է իր նախկին ընկերոջ՝ Դավիթ Սիմոնյանի վրա, որից հետո մեղադրանքներ չլինելու պատճարով գործը կարճվել է։

Ըստ տուժողի հոր ցուցմունքի՝ բժիշկները հեռացրել են Դավիթ Սիմոնյանի մեկ երիկամը, վնասվել է ողնաշարի մի ողը, որը վերականգնել հնարավոր չէ եղել, իսկ լյարդի վրա կար են դրել:

Տուժող Դավիթ Սիմոնյանի հայրը՝ Աշոտ Սիմոնյանն իր ցուցմունքում գրել է, որ դեպքից հետո իրեն հանդիպման է հրավիրել Ալեքսանդր Սարգսյանը, սակայն ինքը հրաժարվել է, փոխարենը վերջինիս հարևանի ու խնամու հետ է հանդիպել։ Ըստ Աշոտ Սիմոնյանի  նախնական ցուցմունքի՝ իրեն գումար են առաջարկել լռության դիմաց, հրաժարվել է, բայց որդին ընդունել է աշխատանքի առաջարկն ու լռել։

Դավիթ Սիմոնյանը միայն հեղափոխությունից հետո է ցուցմունք տվել ու պնդել, որ 2007թ. իր վրա կրակել է ոչ թե Արթուր Ղևոնդյանը, այլ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը։ Սիմոնյանի այս ցուցմունքից հետո կարճված գործը վերաբացվել է։

Հայկ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել դատարանի հարցերին և ցուցմունք տալ։ Դատական նիստը հետաձգվեց, իսկ մյուս նիստին արդեն վիճաբանության փուլն է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ