fbpx
Իրավական
11:50 26/12/2019

Սերժ Սարգսյանի գործով դատախազը դիմում գրելու անձնական պատճառ է ունեցել. Գոռ Աբրահամյան

Ոստիկանության աշխատանքների կողմից կիրառված բռնությունների տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հրապարակ» թերթն այսօր, անանուն աղբյուրներին հղում կատարելու մանիպուլյացիոն հնարքն օգտագործելով և ցանկալին իրականության տեղ հրամցնելով, փորձել է սենսացիա հնարել գործնականում ոչնչից՝ գրելով, թե «Սերժ Սարգսյանի և Գևորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից»՝ իբրև «փաստարկ» ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազության դատախազներից մեկի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատումը:

Նախ՝ ինչպես դատախազների՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատումը, այնպես էլ նոր դատախազների նշանակումն ու համակարգի համալրումը բնական և օրինաչափ գործընթաց է: Ընդ որում՝ նշված դատախազը դիմում գրելու խիստ անձնական պատճառ է ունեցել, որը, բնականաբար, հրապարակման ենթակա չէ:

Նման երևակայությամբ կարելի է ցանկացած դատախազի պաշտոնից ազատումը կապել նրանց կողմից հսկվող կամ չհսկվող այս կամ այն քրեական գործի և դրանցով այս կամ այն կարգավիճակով անցնող անձանց հետ:

Երրորդ՝ տարօրինակ է դատախազների՝ իրենց վարույթին հանձնված քրեական գործերից այսպես կոչված մասսայական հրաժարումների պատրանք ստեղծել և որպես «ապացույց» ներկայացնել մեկ դատախազի աշխատանքից ազատումը:
Եվ վերջապես երրորդ՝ անիմաստ ժամավաճառություն է երևակայության նույն թռիչքով դատողություններ անել որևէ մեկի դեմ գլխավոր դատախազի կողմից քրեական գործեր հարուցելու և ավարտին հասցնելու շռայլ խոստումներ տալու մասին: Ոչ միայն համոզիչ չէ, այլ նաև մատնում է նման հրապարակումների ետևից երևացող «ականջները»:

Ի հեճուկս հեղինակի, վստահեցնում ենք, որ բոլոր դատախազներն այսօր աշխատում են օրենքին տառին համապատասխան և բարձր պատասխանատվությամբ»:

«Հրապարակ» թերթն այսօր, անանուն աղբյուրներին հղում կատարելու մանիպուլյացիոն հնարքն օգտագործելով և ցանկալին իրականության…

Gepostet von Gor Abrahamyan am Mittwoch, 25. Dezember 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ