fbpx
Իրավական

Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ հաղոդման՝ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ դիզվառելիքի քրեական գործով մեղադրյալ են Սերժ Սարգսյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Ըստ այդմ՝ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա ևս ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով կալանք է դրվել։

Սերժ Սարգսյանը մեղադրվում է դիզվառելիքի գործով շուրջ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Նախկին նախագահի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ