fbpx
Իրավական

Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդություն դատարանը մերժեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը, որի ժամանակ դատավոր՝ Վահե Միսակյանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։

Քանի որ դատավորը մեկ այլ գործով նիստ ուներ, այսօրվա դատական նիստը հետաձգվեց, իսկ հաջորդ նիստը կկայանա մարտի 26-ին ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունը քննած քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կառավարության պահուստային ֆոնդերից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացնելու անվան տակ դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերի ՝ 489 մլն 160 հազար դրամ է իրացվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ