fbpx
Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» հարցազրույցների շարքի երրորդ մաս.

Ձեզ մեղադրում էին նրանում, որ ապրիլյան պատերազմում կորցրեցին 800 հա տարածք: Արդյոք սա իսկապե՞ս հաղթանակ էր:

Այո, անկասկած սա հաղթանակ էր՝ հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերը օգտագործած հակառակորդի նկատմամբ: Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքաներն ու գյուղերը, և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները: Նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր: Բայց եկեք խոսենք 800 հեկտարի մասին: Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հետկար է և ոչ թե 800: Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 000 հեկտար անվանգության գոտուց հետ վերցնել 800 հեկտար, այսինքն՝ 0, 1 տոկոսը:

Ինչո՞ւ դուք Զինված ուժերին հրաման չտվեցիք վերցնելու անվտանգության գոտու այդ հատվածը:

Պատերազմի ընթացքում ես չեմ պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին: Ես իմ որոշման մեջ ես եղել եմ վճռական:

Տեսանյութը News.am-ի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ